5914 դիտում
20:47 05-01-2020
Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերաբերյալ
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո Թեհրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից «5+1» խմբի շրջանակում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ), սակայն սկզբում կպատասխանի ԱՄՆ-ին, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ria.ru-ն։
«ԱՄՆ-ի հետ մեր փոխհարաբերությունների և միջուկային գործարքի քննարկման այս պայմանը մնում է։ Բայց անհրաժեշտ է պատասխանել նրան, ինչ տեղի է ունեցել»,- ասել է Մուսավին ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Իրանը նախկինի պես բանակցություններ վարել «5+1» խմբի շրջանակում, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները։
Նմանատիպ նյութեր
926 դիտում
14:42 06-05-2015
Իրանը թույլ չի տա, որպեսզի միջուկային բանակցություններն ուղեկցվեն սպառնալիքներով. Ալի Խամենեի
6892 դիտում
22:30 20-05-2018
Իրանը ԵՄ-ից պահանջել է միջուկային գործարքի պահպանման հստակ երաշխիքներ
Այս բաժնից
412 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1015 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
685 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել