54782 դիտում
21:35 05-01-2020
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու VAZ 2108-ը․ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ գյուղի վարչական ղեկավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արտակ Բակլաչյանի վարած Mitsubishi մակնիշի 35 ZR 021 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 45-ամյա Արտակ Պետրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի T 449 HP 197 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 19-ամյա Վաղարշակ Պետրոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա․ Պետրոսյանը աշխատում է Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ գյուղի վարչական ղեկավար։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)