211652_close_icon
views-count7421 դիտում article-date 15:37 10-01-2020

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: [url=http://www.armtimes.com/hy/article/177750]«Հայկական ժամանակ»[/url]-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված եւ չհիմնավորված էր. «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,-ասաց նա: Պաշտպանը չցանկացավ այս պահին քրեական գործից այլ մանրամասներ հայտնել:

Նմանատիպ նյութեր