47756 դիտում
20:17 11-01-2020
Ոստիկանության Արմավիրի բաժնի հերթական բացահայտումները. հայտնաբերվել է 40-ամյա քաղաքացուն դանակահարողն ու ինքնակամ ոստիկանություն են ներկայացրել ավտոմատը
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներրը` բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ հունվարի 5-ին Մեծամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արամ Ս.-ին՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի ոստիկանները այսօր հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի կամավոր Արմավիրի ոստիկանություն է ներկայացրել ու հանձնել AKM ինքնաձիգ: Վերջինս Արմավիրի մարզի բնակիչ, 48-ամյա Մնացական Մ.-ն է, ով հայտնել է, որ իր տան կից անասնագոմի տանիքի մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում հայտնաբերել է նշված ինքնաձիգը՝ իր պահունակով և պատկանում է իր հանգուցյալ հորը, ով այն ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
Նշված փաստով նույնպես ոստիկանության Արմավիրի նբաժմի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
16:51 13-04-2019
Ոստիկանների բացատրական աշխատանքենրի արդյունքում դանակահարողն ինքնակամ էր ներկայացել