3445 դիտում
15:17 12-01-2020
Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավար անձնակազմի հետ քննարկում է անցկացվել․ԱՆ
Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավար անձնակազմի հետ կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփել են 2019 թվականին պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած կազմակերպությունների կատարողականը, ինչպես նաև ներկայացվել են այս տարի պետական պատվերի սահմաններում նախատեսվող նոր ծրագրերը և մոտեցումները: Հանդիպմանը մասնակցել են պետական պատվերով բժշկական ծառայություններ իրականացնող թվով 160 բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Քննարկումը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ներկա են եղել իրավասու այլ անձինք:
Փոխնախարարը ներկայացրել է 2020 թվականին առողջապահության նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է թվով 3 ծրագրերով օֆերտային, հրապարակային պայմանագրային սկզբունքին անցնելու, հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ծառայություններ մատուցելու նոր սկզբունքին:
Աշխատանքային կարգով քննարկվել և հանգամանորեն ներկայացվել են բոլոր այն ծրագրերը և թիրախները, որոնք 2020-ին որդեգրել է առողջապահության նախարարությունը:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են խնդիրները, ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են թե´ դեմոգրաֆիկ բարեփոխումներին առնչվող ծրագրին, թե´ բժշկական օգնության և սպասարկման տարբեր ոլորտներին: Հնչած բոլոր հարցերին տրվել են պատասխաններ։ Իսկ բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արձանագրված խնդիրներն ու առաջարկները սահմանված կարգով ընթացք կստանան:
Նմանատիպ նյութեր
3466 դիտում
18:51 19-02-2018
ՍԱՊԾ էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»