2380 դիտում
22:04 14-01-2020
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես զրույցի առանցքում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերն էին։
Վարոս Սիմոնյանը, ով հանդիսանում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։ Էկոնոմիկայի փոխնախարարը նաև գոհունակություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու առիթով։
Շնորհակալություն հայտնելով Վարոս Սիմոնյանին հանդիպման համար, դեսպան Բեդրիխ Կոպեցկին առաջարկել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել մարտին՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Նա հավելել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն գործարարներ, ինչը թույլ կտա կազմակերպել նաև B2B ձևաչափով հայ և չեխ գործարարների հանդիպումները։ Չեխիայի դեսպանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովան է։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մեկնարկել հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները։
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
22:25 22-04-2019
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր
3870 դիտում
15:18 14-02-2018
Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»