211652_close_icon
views-count4227 դիտում article-date 21:12 14-01-2020

Կիկե Սետյեն. Երեկ մեր գյուղում կովերի մոտ զբոսնում էի, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կատալոնական ակումբում նշանակվելուց հետո նկարագրել է իր զգացողությունները: «Երեկ մեր գյուղում զբոսնում էի կովերի նախիրի մոտ, իսկ այսօր ես ակումբում մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին: Ինձ համար սա ամենակարևորն է: Առաջարկի վրա նույնիսկ հինգ րոպե էլ չեմ մտածել: Մտքովս անգամ չէր անցնի, որ «Բարսելոնան» ինձ կընտրի: Ես այդպիսի հարուստ ռեզյումե կամ բնութագրեր չունեմ: Ես պարզապես մինչև մինչև մարզիչ դառնալն եմ ապացուցել, որ այս փիլիսոփայությունն ինձ դուր է գալիս: Եվ միակ բանը, որին ես հասել եմ, այն է, որ իմ նախորդ թիմերը լավ ֆուտբոլ էին ցուցադրում: Չգիտեմ, բավարար է արդյոք դա, որպեսզի ինձ նման հնարավորություն տային: Բայց ես շնորհակալ եմ», ասել է Սետյենը:

Նմանատիպ նյութեր