211652_close_icon
views-count3483 դիտում article-date 21:45 16-07-2020

Կիկե Սետյեն. Ես պատասխանատվություն կրում եմ, բայց ոչ ամբողջը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը պատասխանել է այն հարցին, թե ով է մեղավոր լինելու, եթե թիմը Լա Լիգայում զբաղեցնի 2-րդ տեղը: «Ես դրա համար կրում եմ պատասխանատվության որոշակի չափաբաժինը, բայց ոչ ամբողջը: Կարծում եմ, որ մարզիչներին միշտ կարելի է մեղադրել: Բայց ես չեմ կարծում, որ մենք շատ վատ խաղացինք՝ երեք խաղում երեք ոչ-ոքի անելով: Ես ավելի շուտ կընդգծեի, որ վերսկսումից հետո «Ռեալը» հաղթել է բոլոր խաղերում», ասել է Սետյենը: Իսպանիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Բարսելոնան» «Ռեալին» զիջում է 2 միավոր:

Նմանատիպ նյութեր