2046 դիտում
11:07 15-01-2020
Ուշադիր և սրտացավ լինենք շրջակա միջավայրի մաքրության համար․ Մերի Գալստյան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աղբի կառավարման խնդիրը տարիներ շարունակ մեր երկրի ամենահրատապ, բայց դեռևս հիմնարար լուծում չստացած հարցերից մեկն է մնում։ Իսկ արդյունավետ լուծումը աղբի տեսակավորումը և վերամշակումն է, որի անհրաժեշտության վերաբերյալ ժամանակակից աշխարհի զարգացած երկրներում երկրորդ կարծիք չկա։ Աղբի կառավարման հարցում լուրջ առանջընթաց գրանցելու հարցում հատուկ ուշադրություն է պետք դարձնել կրթական բաղադրիչին։ Ներկայումս կան մի շարք հասարակական նախաձեռնություններ, որոնք զբաղվում են աղբի տեսակավորման հարցերով՝ ֆինանսավորում ստանալով միջազգային դոնոր կազմակերպություններից։
«Մենք պետք է ուշադիր և սրտացավ լինենք մեր շրջակա միջավայրի մաքրության համար։ Շատ եմ կարևորում այս մշակույթի ձևավորվումը, երբ հոգատարությունն ու սրտացավ վերաբերմունքը կդառնա մեր առօրյա գործունեության անբաժան մասը»,- ասում է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը։
Նախքան աղբի վերամշակման գործարաններ կառուցելը նա անհրաժեշտ է համարում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա քաղաքային տարածքում և առաջին հերթին բազմաբնակարանային շենքերում աղբի տեսակավորման համար։
«Մենք հիմա չունենք նման հնարավորություն։ Այդ ամենը լուրջ ենթակառուցվածքների, մեծ ծախսերի և շինարարական միջամտությունների անհրաժեշտություն է ենթադրում։ Երբ ունենանք ռազմավարությունը, ապա դրան կհաջորդեն կոնկրետ քայլերը՝ կապված ենթակառուցվածքների ստեղծման հետ»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը