211652_close_icon
views-count2130 դիտում article-date 10:01 16-01-2020

Լիբանանի հայ համայնքը՝ իսպառ վերացման եզրին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Լիբանանյան արժույթը շարունակում է արժեզրկվել՝ մեկ ամսում մոտ 50 տոկոս, բանկերում դոլար չկա, իսկ գնաճը անվերջ նոր ռեկորդներ է սահմանում: Լիբանանի հայ համայնքը, որը ամենահինն է Սփյուռքի համայնքների մեջ և ընդունված է համարել Մայր համայնք, կանգնած է իսպառ վերացման եզրին: Լիբանանահայերն ու Լիբանանում բնակվող սիրիահայերը մասսայաբար դիմում են այդ երկրում Կանադայի դեսպանատուն՝ Կանադա տեղափոխվելու համար: Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Կանադան սիրով ընդունում է այն ընտանիքներին, որոնք երիտասարդ են, և որտեղ կան 2 և ավելի երեխաներ: Որքան էլ ցավալի լինի, որևէ մեկը չի մտածում Հայաստան հայրենադարձվելու մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր