Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Հանդիպումն ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
Կուսակցության գրասենյակ մտնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձնագնդի նետեց լրագրողների և օպերատորների ուղղությամբ:
Հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: