7963 դիտում
12:09 20-01-2020
Արթուր Ալեքսանյանը հաղթելով ադրբեջանցի մրցակցին, դարձել է Նիցայի մրցաշարի հաղթող
Ֆրանիսական Նիցա քաղաքում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, հայտնում է [url=https://armsport.am/2020/01/20/%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%ac%d5%a5%d6%84%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%ab%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b0/]Armsport.am[/url]-ը
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկիի նկատմամբ:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Իսկ պատվո հարթակի 3-րդ հորիզոնականում կանգնել են Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 10 ըմբիշով էր մասնակցում Նիցա քաղաքում ընթացող Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:
Նմանատիպ նյութեր
3872 դիտում
17:57 23-07-2016
Հայկ Գասպարյանը հաղթելով ադրբեջանցի մրցակցին` հռչակվեց Կունգ-ֆուի աշխարհի չեմպիոն
13712 դիտում
22:18 20-05-2017
Տիգրան Կիրակոսյանը՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին, դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Այս բաժնից
9436 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3511 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
4957 դիտում
12:39 29-12-2024
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել