211652_close_icon
views-count2638 դիտում article-date 14:33 20-01-2020

«Այդ ամենը պետք է պահվի, զարգացվի, դա անելու բան չէ, որ անում են». Գագիկ Ծառուկյանը՝ Առողջապահության նախարարության՝ ծննդատները փակելու որոշման մասին» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, օրենքի սահմաններում, բայց ոչ թե քմահաճույքով կամ ցանկությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/20/Tsarukyan/3188768?fbclid=IwAR0-wtjZUWSdZRl5Uvai6YxosYddhEHbGg0mDrI2eunsa5RQBCIwPLwAcNY]Tert.am[/url]-ը։ «Ես ամեն ինչ էլ տեսնում եմ (Հրայր թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունները – Tert.am): Ցանկացած քաղաքացի պատասխանատու Է իր արարքով, գործունեությամբ, իր կատարած հանցանքի չափով»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծմանը և ընդհանրապես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, ԲՀԿ ղեկավարը նշեց. «Կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կծանոթանանք, մեր առաջարկները կանենք, մեր դիրքորոշումը կհայտնենք: 2015 թ.-ին երբ առաջարկվում էր կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանականի, ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի: Միայն դեմ ես էի, ոչ մի քաղաքական ուժ չպաշտպանեց»: Tert.am-ի հարցին, թե Ծառուկյանին փոխկապակցված 5 ընկերություններում այս պահին Հարկային ստուգումներ են կատարվում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ոչ թե 5, այլ 25-30 ընկերություններ են ստուգումների մեջ առաջին օրվանից: Նախկինում էլ ստուգել են, հիմա էլ թող ստուգեն»: Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին առ այն, որ նա պատրաստվում է ընդդիմադիր բևեռ ձևավորել և հարցին՝ մտահոգություններ ունի՞, որ Արթուր Վանեցյանը կարող է ԲՀԿ-ից ընդդիմադիր ձայներ տանել, Ծառուկյանը պատասխանեց. «Ես որևէ մտահոգություն չունեմ»: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ համագործակցությանը, ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ համագործակցության մասին խոսք չկա և չի էլ կարող լինել: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չգնալու մասին հարցին խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը հարցով պատասխանեց ՝ «Ես պարտավո՞ր էի գնալ»,ապա նշեց. «Այնտեղ գնացել է ԲՀԿ-ից միայն Տիգրան Ուլիխանյանը, քանի որ նրա բարեկամն էր»: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում բողոքի ակցիաների առիթ դարձած կառավարության որոշումներին: Մասնավորապես, նա բացասական է գնահատում ծննդատների փակումը. «Եթե 30-35 գյուղի է սպասարկում հիվանդանոցը, դա ճիշտ չէ: Ընդհակառակը, այդ ամենը պետք է պահվի, զարգացվի: Այնպես որ, դա անելու բան չէ, որ անում են»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/20/Tsarukyan/3188768?fbclid=IwAR0-wtjZUWSdZRl5Uvai6YxosYddhEHbGg0mDrI2eunsa5RQBCIwPLwAcNY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր