2060 դիտում
20:25 20-01-2020
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
Հունվարի 20-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր Գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը: Օրակարգում էր 4 հարց.
1. Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հաշվետվություն-զեկույց
2.ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում
3.ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում
4.ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրեց հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացավ քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշեց հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկեց և քվեարկությամբ հաստատեց ՀՖՖ մշտական կոմիտեների նոր [url=http://www.ffa.am/uploaded/2018/FFA%20Committees%20Members%202020.pdf]ԿԱԶՄԵՐԸ[/url]:
ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվեց ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին:
Արթուր Ազարյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D4%B1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6.pdf]ԱՅՍՏԵՂ[/url]:
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
20:10 25-05-2019
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
2027 դիտում
22:33 06-12-2019
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
1070 դիտում
11:39 29-05-2019
Արցախում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը
Այս բաժնից
1474 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1864 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1762 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը