4687 դիտում
10:33 21-01-2020
«Իմ քայլից» որոշ պատգամավորներ կլքեն խմբակցության շարքերը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։
Սակայն խորհրդարանի հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ, տեղեկությունների համաձայն, նիստեր հրավիրելու, քվորում ապահովելու և որոշումներ ընդունելու հետ կապված՝ հաճախ խնդիր է ծագում, հատկապես եթե նիստը, ինչպես ԱԺ-ում են ասում, սովորական է, այսինքն՝ «սենսացիոն», «հասարակությանը հուզող» հարցեր ընդգրկված չեն։
Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին հանձնաժողովի նախագահներն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը ողջ ԱԺ տարածքով «քայլող» պատգամավորներ էին փնտրում՝ հանձնաժողովների նիստեր կազմակերպելու համար։ Խորհրդարանում տեսակետ կա, որ հենց որոշ պատգամավորների նման գործելաոճն էլ առիթ է հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանն ստիպված նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և անձամբ զբաղվի խմբակցության գործերով։
Սակայն այս ամենի պատճառները միայն պատգամավորների «անհավեսությունն» ու ծուլությունը չեն. ըստ տեղեկությունների, խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի:
Չնայած իշխանական թևը հետևողականորեն հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը, դա մեզ հետ զրույցում հաստատեց իշխանության առանցքային «խաղացողներից» մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
09:05 22-11-2022
«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր են դնելու․ «Ժողովուրդ»
19083 դիտում
09:55 03-12-2020
Մոտ 20 պատգամավոր պատրաստ է դուրս գալ «Իմ քայլից». ինչ է ասել Փաշինյանը իր թիմակիցներին. «Փաստ»
1406 դիտում
10:06 25-03-2015
ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը. Ժողովուրդ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»