211652_close_icon
views-count1567 դիտում article-date 10:41 21-01-2020

ԱԺ-ն ընդունեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրինագծերի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Նախագիծը նախօրեին նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով կատարվում է բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արդյունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդրվում են համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ կներդաշնակեցվեն մի շարք կանոններ: Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:

Նմանատիպ նյութեր