211652_close_icon
views-count1633 դիտում article-date 16:49 21-01-2020

Անհրաժեշտ է ամբողջությամբ ներդնել հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի ինստիտուտը

Հանրային շահի պաշտպանության անհրաժեշտության մասին բազմաթիվ իրավական անդրադարձեր են եղել, նաև կազմվել են օրենսդրական նախագծեր: 2010 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ 906 որոշմամբ, որով, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում, առաջնորդվելով հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով, գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը՝ ելնելով նաև action popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումներից: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ գործող իրավակարգավորումները դեռևս չեն սահմանում «հանրային շահ» կամ «հանրային նշանակություն ունեցող հարցեր» եզրույթների իրավաբանական բովանդակությունը։ Ուսումնասիրելով ոլորտում առկա խնդիրները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ. ուսումնասիրել և մշակել «հանրային շահ» եզրույթի սահմանումը, որն ամբողջովին կպարզաբանի դրա իրավաբանական էությունն ու բովանդակությունը, համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել ՀՀ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ նախատեսելով առանձին գլուխներ, որոնցով կսահմանվեն «հանրային շահի» պաշտպանության նպատակով հայց ներկայացնելու, դատավարության, ապացույցներ ներկայացնելու և ապացուցման բեռ բաշխելու, այդ թվում՝ դատարանի կողմից կայացվող դատական ակտի բովանդակության վերաբերյալ կարգավորումները, համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և առանձին ոլորտները կարգավորող օրենսդրական ակտերում՝ սահմանելով տվյալ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի հնարավորությունը: ՀՔԱՎ գրասենյակը գտնում է նաև, որ անհրաժեշտ է առաջնայնության սկզբունքով համապատասխան դրույթներ ներառել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալականներառման մասին», «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերում, ինչպես նաև «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում: Փաստաթուղթն ամբողջությամբ՝ [url=https://hcav.am/hanrayin-shah-21-01-19/]ԱՅՍՏԵՂ[/url]

Նմանատիպ նյութեր