2208 դիտում
19:45 21-01-2020
Կամո Հովհաննիսյանն արժանացել է FAF համակրանք-2019 մրցանակին
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ազգային ընտրանու երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամների կողմից արժանացել է «FAF համակրանք-2019» մրցանակին:
«FAF-ի հայաստանաբնակ, արցախաբնակ, ինչպես նաև արտերկրի բոլոր անդամների մասնակցությամբ քվեարկության միջոցով 2019-ի «FAF-ի համակրանք» նոմիննացիայում հաղթող ճանաչվեց Կամո Հովհաննիսյանը։ Կամոյին մրցանակը կհանձնենք երևանյան առաջիկա հավաքի ժամանակ»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք` այս նոմինացիան ավանդական է։ Այն անցկացվում է 11-րդ տարին անընդմեջ։
Ընտրությունը կատարվում է հետևյալ չափորոշիչներով. ֆուտբոլիստ ով աչքի է ընկել հավաքականի կազմում անմնացորդ նվիրվածությամբ, ցուցաբերել է հարգանք երկրպագուների հանդեպ, կամ ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է հարգանքի և համակրանքի՝ անցնող տարվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
12:26 29-06-2019
Արմեն Սարգսյանն արժանացել է Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակին
5448 դիտում
16:59 22-03-2017
«Գյոթեն բուռն համակրանք է տածել մի երիտասարդ օրիորդի նկատմամբ և այժմ պայքարում է այդ զգացմունքների դեմ»․ Էքերման
Այս բաժնից
1147 դիտում
22:06 20-10-2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով
1084 դիտում
20:36 20-10-2024
Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ
1204 դիտում
18:50 20-10-2024
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն