211652_close_icon
views-count1911 դիտում article-date 23:30 22-01-2020

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստները այցելել են քաղցկեղ ունեցող և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներն այսօր ժպիտներ են պարգեւել քաղցկեղ ունեցող և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող երեխաներին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: «Անչափ ուրախ եմ, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները «Ժպիտների քաղաք» հիմնադրամի և քաղցկեղ ունեցող մեր բալիկների լավ ընկերներն են: Այսօր նրանք այցելել էին մեր փոքրիկներին և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող մեր բալիկներին ներկայացրեցին հատվածներ «Չիպոլինո» մանկական բալետից: Մենք համոզված ենք, որ մեր փոքրիկներին քաղցկեղը հաղթահարելու հարցում օգնում են ոչ միայն դեղերն ու քիմիոթերապիաները, այլև լավ երաժշտությունը, թատերական ներկայացումները, բալետն ու դրական էներգիայով մարդկանց հետ շփումը»,-գրել է Աննա Հակոբյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր