7536 դիտում
10:27 24-01-2020
Վարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ են մտնում․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. ««Վազիր, վազիր»,- գործընկերոջն ասում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որ շտապում էր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանին: Աճապարող խորհրդարանական մեծամասնության միակ ներկայացուցիչը չէր, որ րոպե առաջ ցանկանում էր ԱԺ դահլիճում իր տեղը զբաղեցնել, նրա օրինակին հետևում էր խորհրդարանական մեծամասնությունը՝ գրեթե ամբողջ կազմով:
Կառավարությանն առաջին ու ամենահրատապ հարցն ուղղելու մղումով չէ, որ իմքայլականները շտապում են նիստերի դահլիճ, պատճառն առավել քան պարզ է. այնպես չլինի, թե վարչապետը նկատի, որ պատգամավորներն իրենց տեղում չեն կամ ուշանում են:
Առիթ ունեցել եմ ասելու. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 2020-ի կառավարության բյուջեն, դրա ավարտից ու Փաշինյանին ծափահարելուց հետո պատգամավորները մեկ մարդու նման լքեցին նիստերի դահլիճը: Պատկերը նույնն էր նաև հարցուպատասխանի ժամանակ՝ մեկ մարդու նման, ճիշտ ժամանակին, նիստի մեկնարկից հինգ րոպե առաջ պետք է տեղում լինել:
Իսկական գերազանցիկների խորհրդարան է, ամեն մեկը հարց ունի, ասել է թե՝ պատրաստակամ է դասը պատասխանելու, միայն թե հարցերի բովանդակությունն է տարակուսելի:
Իմքայլական պատգամավորներից մեկը, օրինակ, վարչապետին հարցնում է, թե ինչ կարելի է անել, որ մեր երկիրը, որը, ըստ ՄԱԿ-ի երջանկության սանդղակի, երջանիկ երկիր է, առաջնորդվի «Բութանի ինդեքսով»: Չգիտեմ՝ որքանո՞վ է հարցը հետաքրքրում ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացուն, ինչպե՞ս է այն բարեփոխելու մեր առօրյան, կամ այսօր դա ի՞նչ հրատապություն ունի, բայց այն, որ վարչապետ Փաշինյանը հարցին խիստ համապարփակ պատասխան տվեց ու պատասխանեց մեծագույն սիրով, մտորելու տեղիք է տալիս։
Եվ ոչ մեկի մտքով չանցավ վարչապետից հետաքրքրվել, օրինակ, ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայցադիմումը՝ ուղղված Նարեկ Մալյանին (վիրավորանքի ու զրպարտության մեղադրանքով) դատարանը վարույթ չի ընդունել՝ հայցադիմումի թերի լինելու պատճառով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26823 դիտում
19:27 14-09-2016
Վարչապետը ԱԺ նիստերի դահլիճ մտավ զարտուղի ճանապարհով. պատգամավորները հարցախեղդ էին անում նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1863 դիտում
10:08 17-01-2019
«Իմ քայլի» պատգամավորները ընդմիջումներին դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ․ «Ժողովուրդ»
8785 դիտում
08:00 09-09-2015
Նախկին ոստիկանապետին հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելուց և վազելով ինչ-որ տեղ շտապելուց. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1264 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»