2053 դիտում
15:46 24-01-2020
Հաշմանդամ թոշակառուի խնդրանքով Պաշտպանի աջակցությամբ «Հայփոստ»-ի բաժանմունքում կառուցվել է բազրիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաշմանդամություն ունեցող թոշակառուի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ «Հայփոստ»-ի Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում կառուցվել է բազրիք։ Կենսաթոշակառու Զավեն Գրիգորյանի խոսքով՝ երկու տարի դիմել է պետական տարբեր մարմինների, բայց արձագանք չի ստացել։
«Առաջ մի կերպ տանջվելով պիտի մուտք գործեինք փոստատուն. շատ մարդիկ են վայր ընկել՝ մանավանդ ձմռանը: Հիմա հանգիստ, բազրիքներից բռնելով, մենք ներս ենք մտնում, մեր գործարքները կատարում ենք, թոշակները ստանում, գնում ենք տուն»․- ասում է Զավեն Գրիգորյանը:
«Հայփոստ»-ի Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում կառուցված բազրիքի ուսումնասիրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նկատել են, որ նորակառույց թեքահարթակը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Բարձրացվել է նաև թեքահարթակը վերակառուցելու հարցը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
977 դիտում
11:38 27-12-2018
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դիմումատուի որդու «հաշմանդամ երեխա» կարգավիճակը
1659 դիտում
12:07 25-10-2019
Պաշտպանի աջակցությամբ վերափորձաքննություն անցած կինը ճանաչվել է հաշմանդամ
Այս բաժնից
565 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում