211652_close_icon
views-count3029 դիտում article-date 22:18 24-01-2020

Իշխանություններն ուզում են բոլոր դատավորներին ծնկի բերել. շարունակում են ճնշել և ոչնչի առաջ կանգ չեն առնում, որ իրենց նպատակին հասնեն. Լուսինե Սահակյան. 168.am

Ոչ ոք չի կարող որոշել, որ պետք է ՍԴ դատավորներն ամբողջ կազմով հեռանան, և նրանք ուղղակի հեռանան, սա անթույլատրելի է: Այս մասին [url=https://168.am/2020/01/24/1243691.html]168TV[/url]-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասել է փաստաբան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմի անդամ Լուսինե Սահակյանը: – [b]Տիկին Սահակյան, Դուք և փաստաբան Արամազդ Կիվիրյանը համատեղ հայտարարություն եք տարածել՝ նշելով, որ երբ հայտնի դարձավ, որ դուք հանդիսանում եք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները՝ armtimes.com կայքում հունվարի 12-ին հրապարակված հոդվածի գործով, կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Գուցե պատճառն ա՞յլ է, ինչո՞ւ եք կապում տեղեկատվության հանրայնացման հետ:[/b] – Որովհետև, նախ և առաջ, համընկավ, և եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Արամազդ Կիվիրյանը երբևէ այնպիսի հնչեղ գործերով չի զբաղվել, որոնց կապակցությամբ հնարավոր էր, որ նման միջամտություն լիներ, ակնհայտ էր, որ այս միջամտությունը կապված էր հենց Վանեցյանի պաշտպանության հետ: Դրան անմիջապես հաջորդեց այդ գործողությունը, և Արամազդ Կիվիրյանը չի կարողանում օգտվել իր փոստից: Նա ստիպված է եղել նաև ֆեյսբուքյան իր էջը փակել: –[b] Բայց այս օրերին նման տարբեր դեպքեր եղան, օրինակ՝ նույն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստը կոտրելու դեպքը, փաստաբան Հայկ Ալումյանի դեպքը, լրագրողների ֆեյսբուքյան էջերը կոտրելու փորձերը, և այն:[/b] – Սա երկրի համար խայտառակություն եմ համարում: Եվ, եթե խոսքը վերաբերում է հատկապես փաստաբանին, այդ խայտառակությունը կրկնակի է: Փաստաբանը տարբեր գրագրություններ ունի իր վստահորդների հետ, որոնցից այժմ չի կարողանում օգտվել: Այստեղ նաև փաստաբանական գաղտնիքն է խախտվում, որովհետև անձանց համար հասու է եղել փաստաբան-վստահորդ գրագրությունը, որն օրենքով է պաշտպանվում: Այստեղ, իհարկե, ինձ համար անհասկանալի է, թե անձինք, ովքեր այդ միջամտությունն իրականացնում են, ի՞նչ դատողության տեր են: Մի՞թե չեն գիտակցում, որ կարող է ինչ-որ ժամանակ գալ, երբ իրենք էլ այդ փաստաբանի կարիքն ունենալու են: Եթե իշխանություններն են դա անում, խայտառակություն է, եթե իշխանությունները չեն կարողանում իրենց վերահսկողության տակ պահել այս ամենը, որպեսզի նման միջամտություններ չլինեն, էլի իշխանությունների մեղքն է: [b] – Ձեր համատեղ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը: Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է գրանցվել: Ձեր և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարծես հակասում են:[/b] – Գիտեք՝ մի բան է, երբ դրա մասին ուղղակի ասում ես, մեկ այլ բան՝ երբ փաստերով ես խոսում: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի վարչապետ, կարող է փաստարկված խոսել և հիմնավորել, որ այժմ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և անձանց իրավունքները չեն խախտվում: Բնականաբար՝ ոչ: Մենք կարող ենք բազմաթիվ փաստեր բերել, որ երբևէ այսպիսի իրավիճակ չի եղել, քան կա հիմա, և այսպիսի աննախադեպ իրավունքների խախտումներ չեն եղել: Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/01/24/1243691.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր