211652_close_icon
views-count4601 դիտում article-date 09:10 25-01-2020

Ինչ դիմում է ուղարկել նախաքննական մարմինը Մեծ Բրիտանիայի դեսպանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն, դիմում ուղարկելով դեսպանատուն, խնդրել է, որպեսզի իրենց օգնեն և տեղեկություններ տրամադրեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսանողական գործունեության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյոք քննությունները բարեհաջող է հանձնել, ինչ խնդիրներ է ունեցել ուսումնառության ընթացքում և այլ մանրամասներ: Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն ևս. Կուտոյանը Սբ. Էդմունդի քոլեջում իրավագիտություն էր սովորում Cambridge Trust կրթաթոշակով: Այսինքն՝ Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր