211652_close_icon
views-count1297 դիտում article-date 17:05 27-01-2020

Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ

Հարգելի քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: Ճանապարհային ոստիկանությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր