6976 դիտում
18:14 28-01-2020
Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան
Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին[url=https://www.1in.am/2693611.html?fbclid=IwAR3QEONzSpyOaYkxePn8AHgPRnw_I7gCRszcocfdryx1pQVzlNGCdMVEPj0] «Առաջին լրատվական»[/url]-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նա հայտնեց նաեւ, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ Տեղեկատվության մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանց իրենց համաձայնության որեւէ ինֆորմացիա չհայտնեն.
«Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
15:36 14-10-2021
Ազգային ատելության շարժառիթով կատարված ևս մեկ հանցագործության դեպք․ Արցախի ՔԿ
108111 դիտում
20:21 07-04-2018
Տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանը մասնակից է ինչ որ ծեծի, նախաքննությամբ հերքվում է. պատճառը եղել է նեղ անձնական
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
829 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին