3990 դիտում
13:29 29-01-2020
«Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»․ բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար․ Լարիսա Մինասյան
Երեկ մի շարք գործիչների բերման ենթարկելու տեսանյութերում անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա ընդդիմությանը ահաբեկելու փորձ չէր։
«Չեմ գտնում, որ նրանք ընդդիմություն են։ Այն մասով, որ արդյոք ստանդարտին համապատասխան, կատարվում էին պատշաճ ձևով զուտ այն, ինչ երևում էր էկրանի վրա, շատ մտահոգիչ է, անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար, արդյոք դա ահաբեկում է, ես դրա մասին չեմ խոսի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը հայտարարում էին, որ իրենց «ասֆալտին փռելու» միջոցով բերման են ենթարկել։
Պատասխանելով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է, ինչպես պնդում էր Նարեկ Մալյանը, Մինասյանն ասաց․ «Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
23:02 27-04-2022
Ցուցարարներին բերման ենթարկելիս կիրառվում է անհամաչափ ուժ, ինչը պետք է բացառվի․ ՄԻՊ
994 դիտում
20:23 25-06-2024
Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ nւժի կիրառման մասին
1911 դիտում
20:50 05-05-2022
Ոստիկանության ծառայողների կողմից կրկին բերման է ենթարկվել անչափահաս անձ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ․ ՄԻՊ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»