2232 դիտում
18:08 29-01-2020
Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Երեկ՝ հունվարի 28-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Պատվիրակության կազմում եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը։ Պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ դրել 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Տոնական միջոցառումների շրջանակներում Է. Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է նաև Վարդենիս քաղաք, որտեղ նրանք Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Վարդենիսի՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգելով հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը։
Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաև Վարդենիս համայնքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված համերգին։
Նմանատիպ նյութեր
647 դիտում
13:18 14-05-2015
Դեսպան Սեյրանյանը Պրահայում և Տերեզինում մասնակցել է Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
10572 դիտում
15:22 02-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. լուսանկարներ
Այս բաժնից
703 դիտում
20:34 11-02-2025
Տեառնընդառաջին նախատոնակ և ավանդական հրավառություն կկազմակերպվի Անթիլիասի Մայրավանքում
919 դիտում
20:24 11-02-2025
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը
664 դիտում
20:15 11-02-2025
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել