569 դիտում
13:18 14-05-2015
Դեսպան Սեյրանյանը Պրահայում և Տերեզինում մասնակցել է Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
Մայիսի 11-ին և 12-ին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` Պրահայում և Տերեզինում անցկացված միջոցառումներին:
Դեսպան Սեյրանյանը նախ ներկա գտնվեց Չեխիայի պաշտպանության նախարարության և Չեխիայում ՌԴ դեսպանության կողմից Պրահայի Օլշանսկի գերեզմանատանը կազմակերպած հիշատակի միջոցառմանը, որին մասնակցեցին Չեխիայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, խորհրդարանի երկու պալատների նախագահները, երկրի վարչապետը, կառավարության անդամներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վետերաններ, լրագրողներ:
Դեսպանի անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային բանակի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և Պրահայի ապստամբության ժամանակ զոհված չեխերին նվիրված հուշակողողին:
Մայիսի 12-ին դեսպան Սեյրանյանի և ԱՊՀ պետությունների մի շարք դեսպանների անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Տերեզինի համակենտրոնացման ճամբարի ազատագրման համար զոհված Կարմիր բանակի անհայտ զինվորի գերեզմանին:
Նմանատիպ նյութեր
10461 դիտում
15:22 02-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. լուսանկարներ
Այս բաժնից
424 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
622 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
550 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ