211652_close_icon
views-count1304 դիտում article-date 09:37 30-01-2020

ԿԸՀ-ում փոփոխություններ իրականացնելու թեմա է շրջանառվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտների և իշխանամերձ շրջանակների կողմից տարբեր առիթներով «քննադատվում» է այն հանգամանքը, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանության ներսում շրջանառվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման։ Նշենք, որ բոլոր ժամանակներում հենց այս կառույցն ու նրա ղեկավարն էին դառնում հանրային դժգոհությունների ու բողոքի ակցիաների թիրախ։ Ըստ լուրերի՝ իշխանությունները ԿԸՀ-ում փոփոխությունները ցանկանում են իրականացնել հենց այս փուլում, քանի որ այս ընթացքում առանձնապես ակտիվ ընտրական գործընթացներ չկան, և հանգիստ կարելի է «թարմացում» կատարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր