211652_close_icon

Մասիսի հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացվել են, որ հիվանդանոցն այս տարվա ընթացքում կարող է լուծարվել. «Ժամանակ»

views-count14643 դիտում article-date 10:13 30-01-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը ցանկանում է կրճատել ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները՝ հիվանդանոցները: Մասնավորապես՝ Մասիս քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացվել են, որ հիվանդանոցը այս տարվա ընթացքում կարող է լուծարվել, և կգործի միայն քաղաքային պոլիկլինիկան: Մասիսցիները կարող են օգտվել կա՛մ Երևանի, կա՛մ Արտաշատի հիվանդանոցների ծառայությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր