211652_close_icon
views-count2804 դիտում article-date 22:16 30-01-2020

Կենտրոնականի ոստիկանները բացահայտեցին հասարակական կազմակերպության գրասենյակից կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ։ Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հոտախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է արդեն իսկ գողության մեղադրանքով հետախուզվող Երևանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նա հունվարի 27-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն այլ գողություններ էլ էր արել, որոնց հանգամանքները պարզվում են, ինչպես և միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր