211652_close_icon
views-count2539 դիտում article-date 17:22 30-01-2020

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին նաև հունվարի 29-ին։

Նմանատիպ նյութեր