211652_close_icon
views-count919 դիտում article-date 21:21 22-03-2024

Ժնևում ավարտվել է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են, թե ինչպես երկու երկրների խորհրդարանները կարող են աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ բանակցությունների ֆոնին:Կողմերը պայմանավորվել են քննարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները:

Ավելի վաղ, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Նմանատիպ նյութեր