3110 դիտում
09:14 31-01-2020
Ի՞նչ է իրավական ճանապարհ է մնացել Հրայր Թովմասյանից ազատվելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տևել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են կայացրել և այդ պարտավորությունը դրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Իմքայլականները նախ վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի: Եվ հարցն այն է, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր կլինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ և առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը: Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորելու Հրայր Թովմասյանին, ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ և ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռևս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ:
Բանն այն է, որ օրակարգային է նաև սահմանադրական փոփոխություններով հարցի կարգավորմանը հասնելը, սակայն դա երկարատև գործընթաց է ենթադրում, իսկ իշխանություններն այդքան սպասել չեն ցանկանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
09:13 04-05-2022
Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանի որոշում. «Ժողովուրդ»
1561 դիտում
13:36 06-07-2022
«Ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից». 7 ՀԿ-ներիկ հայտարարությունը
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»