211652_close_icon
views-count4784 դիտում article-date 12:05 31-01-2020

Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության. Hraparak.am

[url=https://hraparak.am/post/22083ab5c6fab1a18696f453e4743d38?fbclid=IwAR0RqeiueHYUDTNbk0MSrlg5IV9www7nqyE_oT59Z6v_4yqwjKsCiwZTVeg]Hraparak.am[/url]-ը գրում է. «Մենք տեղեկացանք, որ երեկ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Մեր տեղեկություններով, նրան հրավիրել են գաղտնալսումների գործով, որը մոտ մեկ տարի սառեցված էր, սակայն փակված չէր։ Վանեցյանին հարցաքննելու եւ առհասարակ՝ վերջին հետապնդումների հրահանգներն իջեցվում են անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ Վանեցյանի վերջին շրջանի գործողություններից։ Իշխող ուժին հատկապես անհանգստացնում է ԱԱԾ նախկին տնօրենի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը եւ քննչական հրավիրելով փորձում են զսպել նրա հավակնություններն ու հասկացնել, որ ակտիվանալու դեպքում՝ իրենք էլ «կակտիվանան»։ Մենք մեկնաբանություն ենք խնդրել Քննչականից, ստանալուն պես կհրապարակենք այն»։

Նմանատիպ նյութեր