211652_close_icon
views-count3217 դիտում article-date 15:59 31-01-2020

Պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատություն. նախարար

Հայաստանում պետպատվերի շրջանակում կատարվել է ախտորոշված չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատական բուժում: «[url=https://armenpress.am/arm/news/1003219.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ի իր ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակում, և տարվա ընթացքում կատարվել է 4 428 վիրահատություն»,-ասաց Թորոսյանը: Անցյալ տարվա հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակում: 2019-ի ընթացքում սպասարկվել է 1 351 պացիենտ:

Նմանատիպ նյութեր