875 դիտում
20:22 18-01-2021
Չարորակ նորագոյացությունների 9960 և սրտի անհետաձգելի 4340 պետպատվերով վիրահատություն. ԱՆ-ն ամփոփել է տարին
Պետական պատվերի շրջանակում կատարվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների 9 960 վիրահատական բուժում, գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի մեկնարկից առ այսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականին կատարված աշխատանքները:
Նախարարությունից մասնավորապես հիշեցրել են, որ 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:
2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առայսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:
Նախարարությունից նաև հիշեցրել են, որ 2019 թվականի ապրիլից ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչության առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Մինչ այժմ իրականացվել է 216 թռիչք:
2019 թվականի ընթացքում մարզերի և Երևանի շուրջ 15.000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: Հունիսից այս խմբին են միացել շտապօգնության և արյան փոխներարկման մարզային կայանների բուժաշխատողները` ընդհանուր առմամբ 610 շահառու:
Շտապ բժշկական օգնության համակարգի պատրաստվածության, արձագանքման արագության, հասանելիության և բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման նպատակով 2019 թվականի հունիսին ավելացել է «Շտապ բժշկական օգնության ծրագրի» ֆինանսավորումը (500 մլն դրամով), որից 250 մլն դրամը հատկացվել է մարզային թվով 14 բժշկական կենտրոններին մեկական բրիգադ ավելացնելու նպատակով, իսկ 250 մլն դրամ` Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին գծային բրիգադների թիվը 15-ով ավելացնելու համար: 2021 թվականին` 2020թ.-ի համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով:
2019 թվականի հուլիսից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն, այդ թվում` մի շարք նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները: Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 243215 դեպք: Ծրագիրը 2020 թվականի հունվարի 1-ին ընդլայնվել է` մինչև 18 տարեկան երեխաների համար անվճար է դարձել նաև ախտորոշման ճշտման նպատակով հիվանդանոցներում իրականացվող խորհրդատվությունները և հետազոտությունները` բժշկի ուղեգրմամբ: Այսպիսով` ծրագրի շնորհիվ զգալիորեն բարձրացել է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը:
2019-ի հոկտեմբերից ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: Փոփոխությունից հետո պետական պատվերի շրջանակներում կատարվել է 4340 վիրահատություն:
2019 թվականի հունվարից, իսկ հուլիսից ընդլայնվելով` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
2019 թվականի օգոստոսից պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը: 2020 թվականին ցանկն ընդլայնվել է և պետական պատվեր է տեղադրվել 7 բժշկական կազմակերպություններում, ընդ որում` 2-ը Երևանում, մնացածը` Արարատի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Միաժամանակ, պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ են ծավալվել ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
2019 թվականի սեպտեմբերից մեկնարկել և 2020 թվականից ընդլայնվել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Ծրագրի շրջանակներում շուրջ 508 անզավակ զույգի արդեն իսկ տրամադրվել են անպտղության բուժմանն ուղղված ծառայություններ, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:
2020 թվականի հունվարին առաջին բժշկական օգնության և սպասարկման համար բժշկական պարագաներով հագեցած թվով 620 հատուկ պայուսակներ բաշխվել են մարզերի առողջության առաջնային պահպանման ծառայություններին սպասարկման որակը բարելավելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3214 դիտում
15:59 31-01-2020
Պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատություն. նախարար
11616 դիտում
15:13 23-05-2017
Մաշկի չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են
1838 դիտում
16:30 24-12-2014
Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը. ՀՀ Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված