211652_close_icon
views-count3097 դիտում article-date 16:12 31-01-2020

Ճգնաժամը սա է. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ. Արսեն Բաբայան

Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը: «Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է: ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել էին Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ: Մասնավորապես. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի: Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում: Ակնհայտ է, որ ԱԺ խորհուրդը երեկ նիստ չի գումարել: Լավ է, որ ԱԺ-ում դեռևս մնացել են այնպիսի մարդիկ (միայն աշխատակազմում` հին կադրերից), որոնք կարողացել են նկատել այս ակնհայտ անհեթեթությունը, ակնհայտ ապօրինությունը և ուշ ժամի ԱԺ կայքից պարզապես ջնջել են այդ հայտարարությունը: Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն ի զորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով»,-գրել է Արսեն Բաբայանը:

Նմանատիպ նյութեր