211652_close_icon
views-count1708 դիտում article-date 16:49 12-02-2021

Րոպե առաջ պետք է ազատվել Փաշինյանից, այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը և անում է գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին. Արսեն Բաբայան․ Tert.am

Րոպե առաջ պետք է Նիկոլ Փաշինյանից ազատվել, և այդ նպատակի համար իրականացվում են գործողություններ, որոնցից մեկը սա է: Այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը, և նրանց օրոք որևէ իրավական ընթացակարգի մասին խոսելն անշնորհակալ գործ է: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքի ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Գրում է Tert.am-ը։

«Այս իշխանությունն իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին: Մենք իշխանության մասին խոսելուց զատ պետք է հաշվի առնենք, որ մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետություն պետության հետ, և մեր բոլոր գործողությունները պետք է այնքան հաշվարկված լինեն, որ վատ ազդեցություն չթողնեն պետության վրա»,-ասաց նա:

Արսեն Բաբայանի խոսքով՝ իշխանությունը դիմադրելու է այնքան, մինչև ժողովուրդը վերջնական որոշում կընդունի: Իրավապաշտպանի խոսքով՝ ժողովրդի կողմից այդ վերջնական որոշման պահանջը չենք տեսնում, քանի որ պատերազմը նոր է ավարտվել, և ժողովրդի մոտ հոգեբանորեն խնդիրներ կան, որոնք քիչ-քիչ արդեն հաղթահարվում են:

«Մարդկանց մոտ տարբեր մտածողություններ կան, մեկը մտածում է, որ հիմա դեռ այս ամենի ժամանակը չէ, կամ սա կարող ենք անել ավելի ուշ»,-շեշտեց նա:

Խոսելով ՀՀ սահմանների անվտանգության խախտման և երկրի ղեկավարության կողմից կոնկրետ քայլեր չձեռնարկելու մասին՝ Արսեն Բաբայանն արձագանքեց, որ գործողությունների բազմաթիվ ձևեր կան, բայց իշխանության կողմից պաշտպանվում է միայն մեկ թեզ, թե գերիների հարցը թողած, ինչ գործողություններ է անում ընդդիմությունը:

«Մենք չենք կարող գերիներին վերադարձնել, ինչպես նաև սահմանների հարցով չենք կարող զբաղվել, քանի որ չունենք այդ լիազորությունները, որովհետև իշխանությունը մենք չենք: Կլինենք իշխանություն կլուծենք այդ հարցը»,- ընդգծեց Արսեն Բաբայանը:

Տեսանյութը՝ Tert.am

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր