211652_close_icon
views-count45441 դիտում article-date 15:56 31-01-2020

Երևանում հերթական անգամ թալանել են ավտոմեքենա. գողերի թիրախում այս անգամ բժշկի Lexus-ն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, հերթական ավտոմեքենայի թաանման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակիչը նկատել է, որ բակում կայանված իրեն պատկանող Lexus մանիշի 11 GԼ 119 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները կոտրել և գողացել են։ Ինչպես դեպքի վակյրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմուննքերի ծառայողները։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ռեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գողւթյան արդյունքում ավտոմեքենայի սեփականատերը կրել է մոտ 250 հազար դրամի վնաս։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը մասնագիտությամբ բժիշկ է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր