211652_close_icon
views-count4042 դիտում article-date 16:05 09-08-2014

«Դալմա Գարդեն Մոլ»-ը հերթական անգամ հայտնվել է գողերի թիրախում

Արթուր Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի փետրվարի 16-ը ընկած ժամանակահատվածում Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրնում գործող մի քանի խանութներից հափշտակել է տարբեր արժողությամբ հագուստ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանաը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համամակարգից:

Նմանատիպ նյութեր