211652_close_icon
views-count14308 դիտում article-date 16:44 02-08-2014

«Երևան Մոլ»-ը հերթական անգամ հայտնվել է գողերի թիրախում

21-ամյա Էդիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, գնացել է Երևան քաղաքի Արշակունյաց 34 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող «ԱՐ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին պատկանող «Մոնսուն» բրենդային խանութ սրահ , որտեղից փորձել է գաղտնի հափշտակել զգալի չափերի ընդհանուրը 19.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ թևնոց, 1 հատ վզնոց և 5 զույգ ականջօղեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, բռնվելով անվտանգության աշխատակիցների կողմից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր