17085 դիտում
18:16 31-01-2020
Ջրային հրավառություն. առաջին անգամ Հայաստանում հանդես կգա ջրային կրկեսը
Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մեզնից յուրաքանչյուրը եղել է կրկեսում և գիտի դասական կրկեսի ժանրերը և ելույթների առանձնահատկությունները՝ ակրոբատներ, ծաղրածուներ, իլյուզիոնիստներ, կենդանի վարժեցնողներ, սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է, և այդ թվում նաև կրկեսային մշակույթը, և դրա վառ օրինակն է կրկեսը ջրի վրա:
«Ջրային աշխարհ» շոուի գունագեղ և վառ իրականությունը, երաժշտության կախարդական միաձուլումը կրկեսային համարների հետ, ջրային խորեոգրաֆիան, հեքիաթային գույները և բազմաքանակ շատրվանները առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին ընկղմում են ֆանտաստիկ աշխարհի անսովոր և զարմանալի մթնոլորտի մեջ: Աշխարհ, որը լեցուն է առեղծվածային արարածներով, որոնք թռնում են օդում, լողում են ջրում և կատարում հետաքրքիր հնարքներ: Այստեղ անգամ դժվար է տարբերել, թե որոնք են իրական և որոնք են արտիստների կողմից ստեղծված կերպարներ: Գրավիչ ծովահարսեր, մեդուզաներ և այլ ջրային կերպարներ:
Ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ, որոնց ներկայացրած յուրաքանչյուր համար ուշադրություն է գրավում և տեղափոխում ներկաներին հեքիաթային աշխարհ: Ջրային կրկեսում արվեստի մի քանի ճյուղի համադրում է, դիզայներական գեղեցիկ հագուստներ, հատուկ լուսաձայնային էֆեկտներ, գեղարվեստական լուծումներ, կրակոտ երաժշտություն. այստեղ ամեն ինչ արվում է հանդիսատեսի բարձր տրամադրության համար: Այսպիսի շոու-ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Ներկաները կարող են ծանոթանալ անփույթ արջուկ-նավաստիի, ուրախ կապիկների և հմայիչ փոկի հետ: Հանդիսատեսը ականատես կլինի նաև կախարդական Waterland կղզում հրաշքի արարմանը: Ջրային թագավորության բնակիչները (արտիստները), որոնք տիրապետում են ոչ միայն ջրի տարերքին, այլ նաև կրակի, անկասկած, հանդիսատեսի սրտերը իրենց հնարքներով կգրավեն: Սա հրաշալի հեքիաթային ջրային շոու ծրագիր է, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար: Ջրային հրավառությունը ապահովված է գերժամանակակից տեխնիկայի միջոցով, կլինեն 34 մետրանոց շատրվաններ, 170 տոննա ջրով լողավազան:
Երեկոյի գեղեցիկ մասնիկը կլինի նաև АКВА-բալետի համարները և լազերային շոուն: АКВА-բալետի գեղեցիկ, ճկուն աղջիկները կցուցադրեն ակրոբատիկ, գեղարվեստական համարներ: Նրանց միջոցով բալետային մշակույթը սահուն կտեղափոխվի ջրային միջավայր:
[url=https://www.tomsarkgh.am/hy/event/43393/%D5%8B%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD.html?fbclid=IwAR1rgHWM641GlouP4WEPdI1qp2Rxe7njrFl0v8t02eVlzL8AQ9pr4prux6c]«WATERLAND» ջրային կրկես[/url] այցելողներին սպասվում է աննախադեպ երեկո՝ լի հրաշքներով ու հրճվանքով:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Տոմսերը 2500-ից 20 000 դրամ:
Նմանատիպ նյութեր
2125 դիտում
16:40 25-03-2022
Տարվա եղանակների հրավառություն․Կամերային նվագախումբը հանդես կգա ինքնատիպ համերգով
2883 դիտում
19:24 26-12-2016
Մոսկվայի Շապիտո կրկեսը մայրաքաղաքում հանդես է եկել ամանորյա առաջին ներկայացմամբ
2089 դիտում
18:15 14-02-2020
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին