1643 դիտում
19:43 31-01-2020
Այս ամենի նպատակը ՍԴ այսօրվա դատավորներից ձերբազատվելն է. Լիպարիտ Սիմոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի հարցերի մասին. Tert.am
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բացասական է գնահատում ԱԺ կանոնակարգ «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով ԱԺ մեծամասնության կողմից ներկայացվող առաջարկները:
Նշենք, որ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստ էր գումարելու: ԱԺ մեծամասնությունն առաջարկել է՝ մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով: Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։
[url=https://www.tert.am/am/news/2020/01/31/Simonyan/3199158?fbclid=IwAR38RAKn4eeba5ZWdMi5lYD9OAxP90WEFzHH1s8bk2zaN0flsasLyuKTEvM]Tert.am[/url]-ի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ փաստորեն զսպող, հավասարակշռող ինստիտուտները նշված գործառույթներն իրականանցելու համար ընդամենը մեկուսացվում են: «Այսինքն՝ այսօրվա քաղաքական ուժը, անկախ նրանից, թե ինչպես կկոչվի դա, ամբողջ գործառույթը վերցնում է իր վրա և չի ցանկանում ունենալ որևիցե զսպող, հակառակ տեսակետն արտահայտող մեխանիզմ: Այդպիսին կարող է լիներ ՍԴ-ի կարծիքը, նաև Հանրապետության նախագահի կողմից չստորագրելը: Կոպիտ ասած՝ իշխող ուժը ձերբազատվում է այդ մարմիններից, որոնք իրեն ցանկալի որոշումներ կարող են կայացնել»,-ասաց նա:
Սիմոնյանի կարծիքով՝ առանց Սահմանադրական դատարանի կարծիքի ուղղակի ճիշտ չէ Սահմանադրության վերաբերյալ որոշում կայացնելը: «Այս ամենի նպատակն այն է, որ ձերբազատվեն Սահմանադրական դատարանի այսօրվա դատավորներից: Հենց դրա համար էլ նման մեխանզիմներ են մտածում, որ կարողանան այդ նպատակին հասնել»,- ընդգծեց նա և հավելեց. «Տեսան, որ այդ՝ վաղ կենսաթոշակի օրենքով չեն կարողանում ՍԴ դատավորներին թոշակի ուղարկել, մտածում են այլ ճանապարհներ, որն էլ այս փոփոխություններն են»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/31/Simonyan/3199158?fbclid=IwAR38RAKn4eeba5ZWdMi5lYD9OAxP90WEFzHH1s8bk2zaN0flsasLyuKTEvM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
18:43 28-09-2015
«Մեր նպատակը արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է». Տարոն Մարգարյան
669 դիտում
14:18 23-01-2023
Պապիկյանն այս ամենի հետ չի կարող կապ ունենալ. Ալեն Սիմոնյանը` վաշտի կացարանի հրդեհի մասին
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր