63668 դիտում
09:06 01-02-2020
Ղազախական կողմը մարտական է տրամադրված ավտոմեքենա վաճառած հայերի նկատմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառելու ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խնդրով զբաղվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ նա այս օրերին աշխատանքային այցով Ղազախստանում է և մասնակցում է ԵԱՏՄ նիստին: Փոխվարչապետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բարձրաձայնելու է այս խնդիրը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցավ և հետաքրքրվեց՝ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար ԵԱՏՄ նիստին բարձրացրել է արդյոք այս հարցը: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կայացել է երկկողմանի խորհրդատվություն՝ Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ: Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ղազախական կողմը բավականին մարտական է այս հարցում տրամադրված: Հուսանք՝ հայկական կողմին կհաջողվի փոքր-ինչ մեղմել ղազախական կողմի կոշտ դիրքորոշումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
11:19 12-09-2014
Մարզահամերգային համալիրի տնօրինությունը մարտական է տրամադրված և կդիմի ընդհուպ մինչև ՄԻԵԴ. Ժողովուրդ
1878 դիտում
15:46 01-04-2015
Ավարտվել է նորածնին 1.000 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառած 26-ամյա կնոջ գործի նախաքննությունը. ի՞նչ է պարզել քննությունը
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»