3986 դիտում
10:06 01-02-2020
Պետական պաշտոնյաների համար նար սահմանափակումներ կկիրառվեն․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սևագիր տարբերակ։
Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն և պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։
Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։
Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։
Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու և գործունեություն ծավալելու հնարավորությունները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7018 դիտում
09:05 25-05-2020
Մայիսի 25-ից մինչև հունիսի 3-ը սահմանափակումներ կկիրառվեն Սևան hամայնքում
1022 դիտում
16:48 18-06-2020
Արցախի Չափար և Գետավան համայնքներում կկիրառվեն մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ
2542 դիտում
23:14 02-09-2020
ԱՀ Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կկիրառվեն ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ
Այս բաժնից
1075 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1102 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»