3621 դիտում
18:45 03-02-2020
ՊՍԺ-ում փորձում են լուծել Մբապեի աստղային հիվանդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ն փորձում է լուծել հարձակվող Կիլիան Մբապեի և գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի միջև առկա կոնֆլիկտային իրավիճակը:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հանդիպում է ունեցել խաղացողի և մարզչի հետ, ինչը դեռ չի նշանակում, որ Տուխելի և Մբապեի միջև լարվածությունը վերացել է:
Մբապեի կարծիքով, Տուխելի գործողությունները են համապատասխանում ՊՍԺ-ի դիրքորոշման հետ: Ակումբը ընդգծում է այս կազմում Մբապեի կարևորությունը, նրա անունն օգտագործում է կոմերցիոն նպատակներով և մեդիա-դաշտում: Իսկ ահա խաղադաշտում՝ ֆուտբոլիստի կարծիքով, նրան վերաբերվում են այնպես, ինչպես մնացած բոլոր խաղացողներին:
21-ամյա Մբապեին զայրացնում է այն, որ իրեն միշտ առաջինն են փոխարինում, մինչդեռ Նեյմարը կամ Անխել դի Մարիան մնում են խաղադաշտում: Այս մրցաշրջանում ֆրանսիացուն Լիգա 1-ում փոխարինել են 5 անգամ. ավելի հաճախ, քան՝ ՊՍԺ-ի մյուս հարձակվողներին:
Այս մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2523 դիտում
22:38 20-05-2022
Մբապեի շուրջ կրքերը լարվել են. նա կարող է մնալ ՊՍԺ-ում
6683 դիտում
13:19 04-07-2017
ՊՍԺ-ի նախագահը հանդիպել է Մբապեի հետ
2349 դիտում
23:02 22-04-2022
Մբապեի մայրը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի նախագահի և Քաթարի էմիրի հետ
Այս բաժնից
2308 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2971 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2482 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում