211652_close_icon
views-count5613 դիտում article-date 22:48 04-02-2020

Բերման էին ենթարկել թմրամիջոց պահելու կասկածանքով. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վայք քաղաքի Կամոյի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 48-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ վերարկուի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար: Բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր