211652_close_icon
views-count3523 դիտում article-date 17:27 25-02-2020

Բերման էին ենթարկել մարիխուանա պահելու կասկածանքով․ Ապարանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների հետ, թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 15.30-ի սահմաններում իրավապահները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցից, իր «Շկոդա» մակնիշի մեքենայով, ոստիկանության Ապարանի բաժին բերման ենթարկեցին Մաշտոցի փողոցի 56-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, ինքն է պատրաստել իր հողամասում աճած կանեփի թփերից և պահել իր օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր