6037 դիտում
10:15 05-02-2020
Հայտնի է «Գոլդեն փելիս» հյուրանոցի հերթական աճուրդի օրը. գինը նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Գոլդեն փելիս» թանկարժեք ու շքեղ հյուրանոցի հերթական աճուրդի օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն տեղի կունենա փետրվարի 21-ին: Նշենք, որ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ, սակայն փետրվարի 21-ին գինը 5 տոկոսով նվազելու է՝ կազմելով 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ, իսկ հյուրանոցի նախավճարը կազմում է 357 մլն 506 հազար 746 դրամ (հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Հյուրանոցի նախորդ աճուրդը պետք է կայանար դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցով հետաքրքրվողները հաշվարկներ են անում և պարզում, որ եկամտաբեր չէ այդ հյուրանոցն աշխատեցնել: Նաև հաշվի են առնում այն տեղեկությունը, որ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, և նպատակահարմար չեն գտնում գնել այն: Բայց չնայած սրան՝ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ հյուրանոցն այս տարի ի վերջո կգտնի իր սեփականատիրոջը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3102 դիտում
09:57 28-01-2021
«Գոլդեն փելիս» հյուրանոցի վաճառքի շուրջ բանակցում են մի ընկերության հետ. «Ժողովուրդ»
1243 դիտում
07:47 30-11-2023
Հայտնի է «Գոլդեն փելիս»-ի բացման օրը. ովքեր ներկա կլինեն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»